Աշխատանքի տոնավաճառ 2024
Պաշտոնապես գործարկվեց աշխատանք գտնելու և առաջարկելու առաջին լայնածավալ հանրային հարթակը` e-work.am-ը։ Հարթակը նպատակ ունի կամուրջ ստեղծել գործատուի և աշխատանք փնտրողի միջև, համախմբել թափուր աշխատատեղերը Հանրապետությունում և խթանել պետություն-գործատու-աշխատանք փնտրող հարաբերությունները:
«Աշխատանքի տոնավաճառ 2024»-ի շրջանակներում, Մայիսի 3-ին, «ԵՇԳ»-ն ունեցավ հետաքրքիր հանդիպումներ, արդյունավետ զրույցներ, ինչպես նաև համեղ հյուրասիրություն Մեր թիմը սիրով ներկայացրեց ԵՇԳ-ում աշխատելու առավելությունները, կարիերայի զարգացման հնարավորությունները և առկա թափուր հաստիքները Մենք ողջունում ենք այս հարթակի կազմակերպիչներին և ակնկալիքով սպասում, տոնավաճառի շրջանակներում աշխատանք փնտրող արհեստավարժ, տաղանդավոր դիմորդների: